Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի Պովուա դի Վարզին քաղաքում անցկացրել է հերթական մարզումը՝ պատրաստվելով Պորտուգալիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրում։
Մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (հոկտեմբերի 12)։
Երեւանում Պորտուգալիայի հավաքականն առավելության էր հասել 6:5 հաշվով եւ E խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Հայաստանի թիմը երեք պարտությունից հետո վերջին տեղում է։