Իսրայելի ՌՕՈւ-ն Գազայի հատվածում հարվածներ է հասցնում բարձրահարկ շենքերին, դպրոցներին եւ ՄԱԿ շենքերին, ինչը հանգեցրել է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով ղեկավարր Վոլքեր Թյուրքը։
«Միջազգային հումանիտար իրավունքը քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների մշտական պահպանման հստակ պարտավորություն է նախատեսում»,- հայտարարել է Վոլքեր Թյուրքը։
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այն հայտարարությանը, որ մտցվում է Գազայի հատվածի լիակատար պաշարում, Թյուրքն ասել է, որ «շրջափակումները», որոնք սպառնալիքի տակ են դնում խաղաղ բնակիչների կյանքը, արգելված են միջազգային իրավունքով։