Իսրայելն անուղղելի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով։ Այս մասին ասել է իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին։
«Ես ասում եմ, որ այդ կործանարար երկրաշարժը կարողացավ քանդել օկուպացիոն վարչակարգի որոշ հիմնական կառույցները, որոնք անհնար է հեշտությամբ վերականգնել»,- նշել է նա։ «Մենք համբուրում ենք [գործողության] հմուտ եւ խելացի կազմակերպիչների եւ պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը, բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին իրադարձությունները պաղեստինցիների կատարածը չէ, սխալվում են»։
«Սիոնիստներն իրենց գործողություններով աղետի մատնեցին իրենց»,- նշել է Խամենեին։ «Երբ դաժանությունը եւ հանցավորությունը չափն անցնում են, երբ գազանությունը հասնում է գագաթնակետին, պետք է փոթորկի սպասել»։
Նա վերջին թեժացման համար մեղադրել է Իսրայելի ղեկավարությանը։