Իսրայելը և նրա դաշնակիցները պատասխանատվություն են կրելու Պաղեստինի ժողովրդի վրա իրենց հարձակումների հետևանքների համար, Բեյրութ ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Նրա խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է համակերպվեն Իսրայելի կատարած հանցագործությունների հետ»։
«Այն պայմաններում, երբ Գազայի հատվածի ագրեսիան և պաշարումը չեն դադարում, չի կարելի բացառել այլ ճակատների բացումը [Իսրայելի դեմ]»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։ «Այդ հնարավորությունն առկա է», հաղորդում է ՏԱՍՍ-ը։