Հերթական ապրանքախումբը, որը վերջին օրերին սահուն թանկանում է հայաստանյան խանութներում, մսամթերքն է մասնավորապես՝ երշիկեղենը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեւանի մի քանի խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մսամթերքը թանկացրել են արտադրողները։
Մսամթերք արտադրող «Աթենք» ձեռնարկությունում հաստատեցին, որ իրենց մոտ երշիկեղենը թանկացել է դեռեւս երկու օր առաջ։ Մեկ այլ ընկերությունում՝ «Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ»-ում, նույնպես հաստատեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ երշիկեղենի թանկացումը պայմանավորված է հիմնական հումքի՝ մսի մոտ 5 տոկոս թանկացմամբ»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):