Հանգստյան օրերին Ստամբուլում անցկացված պաղեստինամետ հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր թուրքեր, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին և փեսան:

«Տարիներ շարունակ մարդկանց վռնդում են իրենց տներից: Հիմա նրանք մարդկանց ամեն օր մեկ առ մեկ չեն սպանում, այլ զանգվածաբար», - AFP-ին ասել է ցուցարարներից մեկը: «Սա այն է, ինչ անում է Իսրայելը, և մենք բողոքում ենք դրա դեմ», - հավելել է նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն առընթեր արմատական ​​իսլամիստական ​​խմբավորման կողմից կազմակերպված հանրահավաքում:


Ուրբաթ և շաբաթ օրերին Ստամբուլի պատմական թերակղզում տեղի են ունեցել ևս երկու լայնածավալ ցույցեր։

Այս շաբաթ Թուրքիայի նախագահը, սակայն, խստորեն դատապարտել է «Գազայի հատվածում անմեղ մարդկանց անխտիր կոտորածը՝ ասելով, որ Իսրայելն իրեն «պետության պես չի պահում»: