Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մեկնումից քիչ առաջ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում օդային հարձակման ահազանգ է հնչել, գրում է Bild-ը։
Հաղորդվում է, որ այդ ժամանակ Շոլցն արդեն նստել էր կառավարական ինքնաթիռ, սակայն ուղեւորները ստիպված են եղել իջնել ինքնաթիռից եւ պառկել ասֆալտին։
Օդային գրոհի ժամանակ Շոլցին հանել են ինքնաթիռից և մեքենայով տեղափոխել օդանավակայանի շենք, որտեղ ապաստարաններ կան։ Գերմանիայի կանցլերին հաջողվել է սեփական աչքերով երկու պայթյուն տեսնել, գրում են գերմանական լրատվամիջոցները։