«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաեւ անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը:
Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի եւ ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթեւ «զգուշացրեց», թե հայտարարություն է անելու։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնությունը, ըստ մեր աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ» է փոխվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					