Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսով խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս Իսրայել կատարած այցի ժամանակ, հայտնում է իսրայելական Kan-ը։
Վկայակոչելով Ռամալլահում անանուն պաղեստինյան աղբյուրը՝ հեռուստաալիքն հայտնել է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջև, սակայն Աբասը մերժել է խնդրանքը:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ի և Պաղեստինի ինքնավարության թիմերը կապի մեջ են մնացել նույնիսկ այն ժամանակ, երբ Աբասը քննադատել է Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին Համասի դեմ պատերազմում և չեղարկել Բայդենի և արաբ առաջնորդների հետ սպասվող հանդիպումը այս շաբաթվա սկզբին Հորդանանում կայանալիք գագաթնաժողովում: