Այսօր ժամը 15:00 Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության Հրապարակ կայարանում «Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում» տեղի կունենա «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Լուսանկարները ներկայացվելու են մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում մինչև հոկտեմբերի 21-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են (19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կես) Երևանը ներկայացնող լուսանկարներ՝ առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին: Տեսնում ենք նաև նշված ժամանակաշրջանի Երևանի

Ցուցահանդեսն անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում, որոնք անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: 2013 թ. Եվրոպական ժառանգության օրերի «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումների Հայաստանյան մեկնարկով օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին շուրջ 60 մշակութային օջախներ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրեցին մոտ 200 միջոցառում: