Հարձակումներ են կատարվել Իրաքում եւ Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա, որոնցում կան ԱՄՆ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ անօդաչուների օգնությամբ առնվազն երկու անգամ գրոհի է ենթարկվել Այն-էլ-Ասադ ռազմակայանը, որը գտնվում է Իրաքի Անբար նահանգում, եւս մեկ հարձակում դրոնի օգտագործմամբ կատարվել է ԱՄՆ եւ արեւմտյան կոալիցիայի ռազմակայանի վրա սիրիական սահմանամերձ Էթ-Թանֆ քաղաքում։ Թե ով կարող է կանգնած լինել հարձակումների հետեւում՝ չի նշվում։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ շիա զինյալների զինված ջոկատները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման մեջ, գնդակոծել են այն ռազմակայանը, որը գտնվում է Իրաքյան Քուրդիստանի (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում) վարչական կենտրոն Էրբիլից հյուսիս։