Հյուսիսափայլը նկատվել է Թուրքիայում, բնության հիասքանչ տեսարանը գրանցել են տեսախցիկները, գրել է Akşam թերթը։
«Հյուսիսափայլը, որը նկատվում է Եվրոպայի շատ երկրներում ուժեղ արեւային փոթորկի պատճառով, առաջին անգամ նկատվել է նաեւ թուրքական Վան քաղաքում, ինչպես նաեւ Օրդու քաղաքի Ունյե գավառում։ Հյուսիսափայլը, որը շատ հազվադեպ է լինում Երկրի վրա, երկինքը գունավորել է կարմիր եւ կանաչ լույսով»,- գրել է պարբերականը։
Հյուսիսափայլը օպտիկական բնույթի բնական երեւույթ է, որի դեպքում լուսավորվում է մթնոլորտի վերին շերտը արեւային լույսի լիցքավորված մասնիկների հետ մոլորակի մագնիսական ոլորտի փոխգործակցության պատճառով։