Իտալիայի և Իսպանիայի խանութներից  Nestle ընկերությունը հետ է վերցրել տավարի մսից պատրաստված արտադրանքները, քանի որ այդտեղ ձիու միս են հայտնաբերել: Գրում է The New York Times-ը:

Պարտադիր ստուգված արտադրանքում, որը կատարվում է համաձայն Եվրամիության կանոնակարգի, իտալական Bouitoni ընկերության արտադրանքում , որը 1988 թվականից մտնում է Nestle-ի մեջ, հայտնաբերել են ձիու մսի մինիմալ չափաբաժին՝ 1 տոկոս: Սակայն, ինչպես ընկերությունում հայտնում են, այս արտադրանքում օգտագործում են միայն Գերմանիայից բերված տավարի միս: