Հարավային Կորեան հաջորդ տարի նախատեսում է դեսպանություններ բացել ռեկորդային թվով երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը։
Կորեայի Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը իր խոսքում նշել է․
«Մենք տարբեր ուղիներով շփվում ենք համապատասխան երկրների հետ, և նրանք շնորհակալություն են հայտնում մեզ դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու (որոշման) համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման համար»։