Նոյեմբերի 10-ին` ժամը 17։12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար վարչությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը (վարորդ` Լ. Լ., ծնված 1984 թ.) շրջվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1991 թ.)։


Փրկարարները փակել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, հիդրավլիկ գործիքների կիրառմամբ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևոր Վ․ Շ․-ին (ծնված 1999 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: