Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վիլյառեալին» խփած գոլի շնորհիվ դարձավ Մադրիդի «Աթլետիկոյի» պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկուն։

Գրիզմանը խփեց 169-րդ գոլը մադրիդյան ակումբում եւ հավասարվեց Ադրիան Էսկուդերոյին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։


«Աթլետիկոյի» լավագույն ռմբարկու Լուիս Արագոնեսի (172 գոլ) ռեկորդին մնացել է երեք գոլ։

«Աթլետիկոն» «Վիլյառեալին» հաղթել էր 3:1 հաշվով։