Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մեր աղբյուրները հայտնեցին, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մոտ 40 րոպե է՝ սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։


Կայքի տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն էլ ուղևորվել է Թբիլիսի, քանի որ կրկին խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել վայրէջք կատարել Երևանում։