Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ: 66 կիլոգրամ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն: Նորընծա աշխարհի չեմպիոնին օդանավակայանում դիմավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Հայոց եռագույնը ծածանվեց հենց այն երկրում, որն անարդար էր գտնվել Հայաստանի նկատմամբ: Աշխարհի առաջնության մեկնելուց առաջ անընդհատ մտածում էի հաղթանակի մասին, Աստված իմ կողմից էր և չլքեց ինձ»,-անկեղծանում է Դավիթը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը ներկայացել էր 6 քաշային կարգում: Մեր թիմը, նվաճած 1 ոսկե մեդալի շնորհիվ, թիմային պայքարում 92 երկրների մեջ լավագույն տասնյակում է հայտնվել: Հերթն այժմ մեր հունահռոմեականներինն է: