Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Խորվաթիայի հավաքականը Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:0 հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Լովրո Մայերը (տեսանյութ), 16-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը (տեսանյութ)։
D խմբում Խորվաթիան 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած Ուելսից։
Հայաստանի հավաքականը 8 միավորով չորրորդն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
Վերջին տուրում Խորվաթիան նոյեմբերի 21-ին կընդունի Հայաստանի հավաքականին, Ուելսի թիմը կընդունի խմբի առաջատար Թուրքիային, որը նախորդ տուրում էր ապահովել ուղեգիրը։
Եվրո-2024, խմբային փուլ, նախավերջին տուր
D խումբ
Լատվիա - Խորվաթիա՝ 0։2
Լովրո Մայեր, 7, Անդրեյ Կրամարիչ, 16
Հայաստան - Ուելս՝ 1։1
Լուկաս Սելարայան, 5 - Նաիր Թիկնիզյան, 45+2, ինքնագոլ