Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովը համեմատել է Սպարտակ և ԲԿՄԱ Մոսկովյան ակումբների հարձակողական ներուժը մոսկովյան դերբիի նախօրեին՝ նշելով, որ Սպարտակը ունի ընդամենը մեկ հարձակվող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյան:
«Սպարտակի հարձակման գծում միայն մեկ ֆուտբոլիստ է Մովսիսյանը: Իսկ ԲԿՄԱ-ն ավելի բազմակողմանի խաղացողներ են, այդ պատճառով նրանց հարձակումը ավելի հզոր է: Չնայած առանց Վագների և Դումբայի բանակայինների համար հիմա ծանր է: Չկա վառ արտահայտված կենտրոնական հարձակվող: Այսինքն մի կողմից Մովսիսյանն ավելի լավն է, իսկ մյուս կողմից Սլուցկիի թիմը շատ ուժեղ հարձակողական ներուժ ունի»,- Պանովի խոսքերն է փոխանցում sovsport.ru-ն:
Սպարտակ – ԲԿՄԱ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամով 13:30-ին: