Առաջացել է ՀՀ պետբյուջեում ավելի քան 77 մլն դրամ վերաբաշխելու անհրաժեշտություն։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Այն վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների օգնությանը։ «Պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ վերաբաշխման առավելագույն ծավալը կարող է կազմել բյուջեի ընդամենը 3 տոկոսը, ինչն այս դեպքում կազմում է մոտ 78 մլրդ դրամ։
Նախագծում նշվել է, որ ներկա պահին վերաբաշխվել է արդեն 74 մլրդ դրամ։ Դա պետբյուջեի 2,85 տոկոսն է։ «Այսօրվա դրությամբ նշված ծրագրերի իրականացման համար կպահանջվի մոտ 145,3 մլրդ դրամ։ Ընդ որում՝ այդ գումարը կարող է ավելանալ»,- ասել է Սիրունյանը։
Փոխնախարարը, չնայած պատգամավորների բազմաթիվ հարցերին, այդպես էլ չկարողացավ ասել, թե այդ գումարի որ մասն է ուղղվելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ցուցաբերվելիք օգնության ֆինանսավորմանը։