Նոր նորքում գիշերը սպանություն է տեղի ունեցել։
Armlur.am-ի տեղեկություններով, Շոպրոնի փողոցում շուրջ 5 անձ վիճաբանել են, որի ժամանակ կռիվն այն աստիճան Է թեժացել, որ վիճաբանողներից մեկը հանել է դանակը ու վնասել վիճաբանողներից հակառակ կողմի տղաներից մեկին։
Վերջինիս շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել դանակահարված 26-ամյա տղայի կյանքը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանող տղաները նախ միասին ալկոհոլ են օգտագործել, որից հետո նրանցից մեկը հիշել է, որ մեկը պարտք է եղել մյուսին, ինչից էլ սկսել է կռիվը։