Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնեցնելու տարածքի ականազերծման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ու Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ համաձայնեցնելու հարցերի շուրջ»,- ասվում է տեղեկագրում։
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար