ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը նախատեսում է այցելել Երեւան դեկտեմբերի 21-ին։
Նշվել է, որ 2023թ. դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովի այցը Երեւան, որի շրջանակում տեղի կունենա հանդիպում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ենթադրվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՀԱԽ համատեղ նիստերի եւ ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքների քննարկում, որոնք տեղի են ունեցել Մինսկում 2023թ. նոյեմբերին։