Ամուսնական զույգը Ամերիկայից կարողացել են 19 ամսվա խիստ դիետայի, ֆիզիակական վարժությունների և ընկերների օժանդակությամբ նիհարել շուրջ 240 կիլո: Ջասթին և Լորեն Շելթոնները ամուսնացել են 2008 թվականին, սակայն շուտով առողջական խնդիրներ ունենալու պատճառով հասկացել են, որ հավելյալ քաշի պատճառով կարող են զրկվել կյանքից: Այդ պատճառով նրանք որոշել են ազատվել հավելյալ քաշից:
Լորեն նիհարել է 78 կիլո, իսկ Ջասթինը՝ 157 կիլոգրամ: Նրանք նշում ենք, որ իրենց հարազատները, որոնց չեն տեսել մի քանի տարի, իրենց չեն ճանաչի:
Մինչև նիհարելու որոշումը նրանք նախընտրում էին չհրաժարվել ուտելիքից, քանի որ այդպես նրանց համար ավելի հարմարավետ էր: Լորենը իր չնիհարելու ցանկությունը բացատրում էր բանծին ամաչկոտությամբ, իսկ Ջասթինը՝ դեռևս դպրոցական տարիներին ստացած ծունկի վնասվածքով, որը իբրև թե խանգորում է նրան ֆիզիկական վարժություններ անել:
Ամեն ինչ փոխվեց 2012 թվականի հունվարին, երբ Ջասթինը հայտնվեց հիվանդանոցում երիկամների վարակի պատճառով և պարզվեց, որ նա ուղղակի չի կարողանում մտնել ախտորոշման սարքավորման մեջ: Բարեբախտաբար վարակը ոչ այդքան լուրջ բնույթ ուներ և տխուր վերջաբան չունեցավ:
Միայն այդ բանից հետո ամուսնական զույգը որոշեց հրաժարվել վնասակար սնունդից և մասնագետ վարձեց, որպեսզի վերջինս օգնի նրանց ազատվել հավելյալ քաշից: Նիահրելու գործընթացը շատ արագ բնույթ կրեց: Առաջին հինգ ամսում Ջասթինը նիհարեց 45 կիլոգրամ:
Շելթոն ամուսնական զույգը խոստովանում է, որ այն պահին, երբ որոշեցին ռեստորան այցելությունը փոխարինել սպորտով զբաղվելով, իրենց կյանքը դարձավ ավելի ավելի երջանիկ, իսկ տանը գերիշխում էր սերը, որի կարիքը նախկինում ունեին: