Ադրբեջանը՝ Հայաստանին, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանին հարցեր ունի, որոնք պետք է լուծվեն միջազգային դատարանում։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին ճեպազրույցում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ զեկուցելով Ադրբեջանի ԱԳՆ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին։
«Ճիշտ է, եթե երկու երկրներ խոսում են խաղաղության պայմանագրի մասին, ապա իրավական, լրատվական և դիվանագիտական հարթություններում պատերազմների զուգահեռ վարումից աշխարհին հասցված հարվածը տրամաբանական խնդիր է»,- եզրափակել է ադրբեջանցի նախարարը։