Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկավ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ հունգարացի Կիս Բալաժի նկատմամբ: Գոտեմարտը տեւեց 55 վայրկյան:
Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ռուս Կիրիլ Մելնիկովը, ով կիսաեզրափակիչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շլավա Գադաբաձեին՝ 3:0: