Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ռոմային» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։
47-րդ րոպեին սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։
«Յուվենտուսը» 43 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Ինտերից»։ «Ռոման» 7-րդ տեղում է՝ 28 միավոր։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1:0
Ադրիեն Ռաբյո, 47