Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնին ասել է, որ Իսրայելի հյուսիսում ապրող ավելի քան 80,000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները միջսահմանային բախումների արդյունքում։ Այս մասին հայտնում է «Today in Israel» պորտալը։
Ավելի քան 76,000 մարդ ստիպված է եղել լքել իր տները Լիբանանի հարավում Հեզբոլլահի և Իսրայելի միջև գրեթե երեք ամիս շարունակվող գրեթե ամենօրյա բախումների ընթացքում: Այս տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Զեկույցի համաձայն, տեղահանված լիբանանցիների ավելի քան 80 տոկոսը մնում է հարազատների մոտ, մինչդեռ միայն 2 տոկոսն է տեղավորված 14 հավաքական ապաստարաններում, որոնք սփռված են երկրի հարավում: Մնացածները բնակարաններ են վարձել կամ տեղափոխվել սահմանից ավելի հեռու գտնվող տներ։