Միլանի «Ինտերի» եւ Չիլիի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը դժգոհել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չունի մշտական տեղ «Ինտերի» մեկնարկային կազմում, իսկ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հիմնական խաղացող է։
«Ինչո՞ւ է խաղում Մխիթարյանը, իսկ Սանչեսը մնում պահեստայինների նստարանին։ Ինչպե՞ս կարող է Հենրիխը Սանչեսից բարձր լինի հիերարխիայում։ Ես ցանկանում եմ սպանել ինձ»,- Վիդալի խոսքը մեջբերում է msnbc.com-ը։
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ինտերը» Միլանում 2:1 հաշվով հաղթել էր «Վերոնային»։ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ 83-րդ րոպեին հայ ֆուտբոլիստին փոխարինել էր Ալեքսիս Սանչեսը։
36-ամյա Արտուրո Վիդալն այժմ բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեի» խաղացող է։