Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալին» խփած գոլի շնորհիվ 32-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դարձավ Մադրիդի «Աթլետիկոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 174 գոլ։ Գրիզմանն առաջ անցավ «Աթլետիկոյի» նախկին խաղացող, լեգենդար իսպանացի Լուիս Արագոնեսից։

Գրիազմանը 2014-ին «Ռեալ Սոսիեդադից» է տեղափոխվել «Աթլետիկո», որի կազմում 5 տարի հանդես գալուց հետո 2 տարի խաղացել է «Բարսելոնայում», 2021-ին վերադարձել է արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմ։


Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։