«Դատարանի նկատմամբ պետք է լինի խորը, իսկական հարգանք, ու մենք չենք բացատրում, թե որը ինչի համար է, ու իսկական մեղավորները չեն պատժվում, այսպես լղոզված ցեխը վարկաբեկում է դատական իշխանությունը։ Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր մոռացել են, մի քանի քրեական հոդված էլ կա դատական իշխանությանը վարկաբեկելու, հեղինակազրկելու հետ կապված։


Մարդիկ, քաղաքական ուժերը առանձին գործիչներ սկսել են մոռանալ դրա մասին, մենք կսկսենք հիշեցնել»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: