Իրաքում զոհվել է 9 թուրք զինվոր, չորս հոգի վիրավորվել է Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի դեմ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամների հարձակման հետեւանքով, տեղեկացրել է Hurryet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՊՆ-ին։
Նախարարության տվյալներով՝ զիվորներն սպանվել են քրդերի հետ բախումների ժամանակ Իրաքի հյուսիսում, Մեթինի շրջանում գտնվող ռազմակայան ներխուժման փորձից հետո։
Մարտի ընթացքում զոհվել է առնվազն 12 քուրդ, նշվել է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է այն մասին, որ թուրքական ռազմական ինքնաթիռները շաբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ են հասցրել ՔԱԿ օբյեկտներին Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում եւ ոչնչացրել քրդերի 29 օբյեկտ։
Օդային գործողությունները կատարվել են քրդերի թիրախների դեմ Իրաքի Մեթին, Հաքուրք, Գարա եւ Ղանդիլ շրջաններում եւ Սիրիայի հյուսիսում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					