24-ամյա կանադացի ռեփեր T-Sav-ը (Թայրել Նգուեն) դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման այն բանից հետո, երբ նա ձայնագրել է սպանությունները խոստովանող թրեքը։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Երգի բառերում դատարանը խոստովանություններ է գտել. ռեփերը մեղավոր է ճանաչվել երկու մարդու՝ ուսանող Ջագվիր Սինգհ Մալհիի և գանգստեր Ռանդիփ Քանգի սպանության մեջ:
Դատավորն ասել է, որ երգը «բարակ շղարշով խոստովանություն է»: Հայտնի է, որ Քանգն սպանվել է 2017 թվականին խմբակային բռնության արդյունքում, մինչդեռ Մալհին, հավանաբար, սխալմամբ է սպանվել։ Նշվում է նաև, որ երգը դարձել է ապացույցների բազայի մասերից մեկը։
Ռեփերի դեմ ցուցմունքների հիմնական մասը տվել է վկան, ով ապրել է նրա ընտանիքին պատկանող տանը, սակայն 2019 թվականին անախորժություններ է ունեցել ունեցավ Նգուենի հետ։ Այժմ երաժիշտը, ամենայն հավանականությամբ, կյանքի մնացած մասը կանցկացնի ճաղերի ետևում։