Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սասուն Ղամբարյանը դուրս եկավ 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչ:
Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց բուլղարացի Պլամեն Պետրովին:
Նշենք, ոև 120 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Եղիազարյանը 1/16 եզրափակիչում պարտվել է գերմանացի Եդուարդ Պոպին: