Ճապոնական խոշոր նավագնացային ընկերությունները լիովին դադարեցնում են փոխադրումները Կարմիր ծովով՝ կապված տարածաշրջանում իրավիճակի սրման հետ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։
Նշվել է, որ համապատասխան որոշում են կայացրել NYK Line-ը, Mitsui OSK Lines-ը եւ Kawasaki Kisen Kaisha-ն։ Մինչ այս պահը նրանք միայն սահմանափակումներ էին մտցրել՝ կապված Իսրայելի հետ, բայց այժմ դադարեցրել են բոլոր փոխադրումները։
Որպես այլընտրանքային երթուղի կօգտագործվի Բարեհուսո հրվանդանի ճանապարհը Աֆրիկայի հարավում, ինչը կավելացնի մատակարարումների առաքման ժամկետները եւ փոխադրումների արժեքը։