ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը պաշտոնապես ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում եւ կքննարկվի երեք միջազգային ակտերի հետ միասին։ Այս մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաընկերությունը՝ նշելով, որ քվեարկությունը տեղի է ունենալու երեքշաբթի։
Խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի նիստը նշանակված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Փաստաթղթերի քննարկման հերթականությունը կդիտարկի մեջլիսի խորհուրդը։ Շվեդիայի արձանագրության վավերացումից զատ՝ նախատեսվում է նաեւ Մալայզիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ Կորեայի Հանրապետության հետ առեւտրում կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի դիտարկումը։
Սկզբում խորհրդարանի օրակարգում ներառված էին մի քանի ներքին օրենսդրական ակտեր, բայց հունվարի 22-ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին արձանագրությունը քվեարկության դնելու հնարավորության մասին։ 2023թ. դեկտեմբերի 26-ին այն հավանության էր արժանացրել Թուրքիայի օրենսդիր ժողովի միջազգային գործերի հանձնաժողովը։ Այժմ հարցի վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենա ընդհանուր առմամբ խորհրդարանի շրջանակում։ Դրա հաստատման համար բավական կլինի 600 տեղանոց խորհրդարանի քվեարկությանը մասնակցող պատգամավորների պարզ մեծամասնությունը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					