Իտալիայի սուպերգավաթը երրորդ տարին անընդմեջ նվաճելու շնորհիվ «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մարզչական ռեկորդ է սահմանել միլանյան ակումբի պատմության մեջ։ Նա ակումբի առաջին մարզիչն է, որի ղեկավարությամբ թիմը հաղթել է հինգ եզրափակիչներում, հաղորդում է Opta-ն։ Նախորդ երկու տարիներին «Ինտերը» Ինձագիի հետ դարձել է նաեւ Իտալիայի կրկնակի գավաթակիր։

«Ինտերի» նախկին մարզիչներից եզրափակիչներում չորսական հաղթանակ ունեն Էլենիո Էրերան եւ Ռոբերտո Մանչինին։


Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր չեմպիոն «Նապոլիին»։