Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վարտումյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի փրկարարներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության աշխատակիցներն ու մասնագետները դարձի բերեն վագոնը։
Աղբյուրը հայտնում է, որ այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։