Եղանակը Հայաստանում:
Սեպտեմբերի 23-ին Հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես արևելյան շրջաններում հավանական են զգալի առատ տեղումները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Հնարավոր է նաև մառախուղ, ամպրոպի ժամանակ քամի 18-20մ/վրկ:
Սեպտեմբերի 23-ին և գիշերը, և ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճան:
Եղանակը Երևանում:
Սեպտեմբերի 23-ին ցերեկն ու երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 8-12մ/վրկ:
Գիշերը +11+13, ցերեկը +24+26, երեկոյան +17+20:
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ: Քամին` 5-7մ/վրկ:


