Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Նյու Յորքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ «Սա Մոսկվայի և Բաքվի խնդիրն է»,- ասել է Լավրովը։
«Մոսկվան և Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում։ Այնտեղ մենք իսկապես դեռ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։
Նախագահները քննարկել են այդ թեման, պայմանավորվել են, որ խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձի համար, ովքեր ցանկանում են դա անել»,- ասել է Լավրովը։