Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են՝ հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, իսկ 28-ի գիշերը՝ նույնքանով կնվազի։