Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելի կուսակցական միությունը կազմված քրիստոնեա-դեմոկրատական և քրիսստոնե-սոցիալական միությունները կիրակի օրը իր հակառակորդներից մեծ տարբերությամբ հաղթանակ է տարել ընտրություններում: Խորհրդարանում բացարձակ մեծամասնության համար քրիստոնեա-դեմոկրատներին չի բավարարում շատ քիչ:

Այս մասին փոխանցում է Риа Новости գործակալությունը: 
Դաշնային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ այս քաղաքական դաշինքը կուսակցական ցուցակների համար քվեարկել է ընտրողների 41,5%-ը: ՔԴՄ/ ՔՍՄ պատգամավորների համար միամանդատ շրջաններում քվեարկել է Գերմանիայի քաղաքացիների 45.3%-ը:
Իշխող կոալիցիայի մեջ մտնող Ազատ դեմոկրատական կուսակցությունը համաձայն նախնական արդյունքների չի հաղթահարել 5%-ի արգելքը և ստանալով ընդամենը 4,8% ձայն կուսակցական ցուցակով և 2.4% ձայն միամանդատ շրջաններով ապագա խորհրդարանի կազմում չի հայտնվել:
Չնայած դրան ընտրությունների ինտրիգը դեռևս պահպանվում է: Քաղաքագետները և լրագրողները փորձում են գուշակել, թե ինչ տեսք է ունենալու նոր իշխող կոալիցիան և դաշնային կառավարությունը: Որպես իշխող կոալիցիայի հավանական տարբերակներ նշում են քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքը, ինչպես նաև «կանաչների» հետ դաշինքը:
Նախնական տվյալներով կուսակցական ցուցակով հավաքել է 25,7% ձայն, ձախակողմյանները ՝8,6%, իսկ «կանաչները»՝ 8.4%: Համաձայն ընտրությունների արդյունքների խորհրդարան է անցել չորս կուսակցություն: