ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագւիկ Մելքոնյանը համաձայն չէ, որ Հայաստանը մենակ է մնացել աշխարհում. «Հայաստանը հիմա Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է, եվրոպական մի քանի երկրների, ԱՄՆ-ի, Հնդկաստանի հետ լավ հարաբերությունների մեջ է, Հնդկաստանից ու Ֆրանսիայից նաեւ սպառազինություն ենք ձեռք բերում»,-ասաց նա NEWS.am-ի հետ զրույցում:
«Եվրոպան մի ապտակ հասցրեց Ադրբեջանին, երկրորդը կլինի այն, որ Եվրոպան նաեւ մեզ պետք է զինի, սպառազինություն տա: Եվրոպան տեսնում է, որ մենք Կովկասում մենակ ենք: Այդ 3+3-ը իրականում 3,5+1 է: Վրաստանը չկա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիան եւ գումարած կես Իրանը: Իրանը ունի պայմանագրեր ՌԴ-ի հետ ու չգիտենք ինչ պայմանագրեր է եւ վաղը ոնց դա մեր դեմ դուրս կգա: Իրանը նաեւ դեմ է, որ Արեւմուտքը մտնի Հայաստան: Մեր միակ քայլը այն է, որ մենք կարողանանք Արեւմուտքին ավելի շատ ներգրավենք Հայաստան»,-ասաց Գագիկ Մելքոնյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Եվրոպան պատրաստ է սպառազինություն տրամադրել Հայաստանին: