Երեկ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում տեղի է ունեցել Մոսկովյան դերբին Սպարտակի և ԲԿՄԱ-ի միջև, որտեղ Սպարտակը ջախաջախիչ հաղթանակ է տարել 3:0 հաշվով:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի և Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Итар Тасс գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Արազ Օզբիլիսի գոլին:
«Ես շատ ուրախ եմ, որ նա խփեց իր առաջին գոլը Սպարտակի կազմում ռուսական առաջնությունում: Գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե ես ջերմ շնորհավորեցի նրան: Թե ինչ ասեցի ես նրան անկեղծ արդեն չեմ հիշում»,- նշել է Յուրա Մովսիսյանը Օզբիլիսի մասին:

Նա նաև անդրադարձ է կատարել Սպարտակի գլխավոր մարզիչ Կարպինին և մասնավորապես նշել.«Հիանալի հաղթանակ: Մենք խաղացինք այնպես, ինչպես պատկերացնում էինք: Ինչպես ես նախկինում ասել եմ, մենք միշտ հավատացել ենք և կհավատանք մեր ակումբին և մեր մարզիչին,ով հսկայական աշխատանք է կատարել: Հուսով եմ, որ մենք հետագայում նույնպես այսպես հաջող խաղ ցույց կտանք, կգնանք այս նույն ճանապարհով»: