Չինաստանը՝ որպես պատասխանատու խաղացող, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Թեհրանի վրա, որպեսզի Թեհրանն իր հերթին օգտագործի իր ազդեցությունը հութիների վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների խորհրդում։
Սալիվանի խոսքով՝ ինքը հանգամանալից եւ բովանդակային խոսակցություն է ունեցել այս խնդրի շուրջ։
«Սա այն հարցն է, որտեղ, ինչպես մենք կարծում ենք, երկրները, մասնավորապես՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչները, հատուկ պարտավորություններ ունեն եւ պետք է դրանք կատարեն»,- ավելացրել է նա։