Qantas ավստրալական ավիակազմակերպության Boeing 747 ինքնաթիռը չի կարողացել թռիչք կատարել Սիդնեյի միջազգային օդանավակայանից այն բանից, որ ինքնաթիռի խցիկում հայտնաբերվել է 20 սանտիմետրանոց օձ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով ավիակազմակերպության հայտարարությանը:
Օձը հայտնաբերվել է անմիջապես թռիչքից մի քանի րոպե առաջ: Ավիակազմակերպության աշխատակիցները չեն կարողացել որոշել, թե արդյոք օձը ինչ տեսակի է պատականում կամ արդյոք թունավոր է, թե ոչ, այդ պատճառով թռիչքը հետաձգվել է մինչև երկուշաբթի: 370-ից ավել ուղևոր ստիպված է եղել գիշերը անցկացնել հյուրանոցներում և կարողացել թռնել Տոկիո միայն երկուշաբթի առավոտյան այլ ինքնաթիռով:
Օձը փոխանցվել է փորձագետների, որպեսզի վերջիններս ստուգեն օձի թունավոր լինելը: Եթե հաստատվի, որ օձը թունավոր է, ապա ավիակազմակերպությունը խոստացել է անց կացնել ինքնաթիռի ամբողջ տարածքի ստուգում: