Երկիր մոլորակը զարգանում է և դրա հետ կապված մեծանում է նաև երկրաշարժերի հավանականությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը, հավելելով, որ Հայաստանի կառուցապատումներն իր դուրը չի գալիս` խտության պատճառով:

Նա նշեց, որ շենքերը պետք է համապատասխանեն նորմերին, որոնցից մեկը պարզ կառուցապատումն ու լայն փողոցներն են ու ոչ խիտ բնակեցված տարածքներն են: «Մեզ մոտ հակառակ երևույթն է, շենքերը միմյանցից պետք է բաժանված լինեն սեյսմիկ կարանով», - նշեց նա:

Անդրադառնալով հին շենքերին, նա նշեց, որ ԽՍՀՄ տարիներին այդ շենքերը կառուցվել են 7,8 բալ սեյսմակայունությամբ, իսկ այսօրվա շենքերը 9 բալ:

«Արդեն պարզ է, որ դրանք խոցելի են, սակայն կան նաև շենքեր, որոնք կարող են դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին և հակառակը կան շենքեր, որոնք խոցելի են և արգելվում է հիմա դրանց կառուցապատումը», - պարզաբանեց նա:

Ամփոփելով նա նշեց, որ 50 տոկոսից ավելի շենքերն այժմ խոցելի են, ինչպես նաև խոցելի են համարվում դպրոցների և մանկապարտեզների շենքերը: