Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով երիտասարդության առաջ Սարդանիա իր այցելության շրջանակներում, բացատրել է, որ ինքը Տարզանը չէ, ինչը առաջացրել է հավաքվածների ծիծաղը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իր ելույթի ժամանակ պոնտիֆիկոսը ասել է, որ այս շաբաթ նա տոնել է 60 տարին այն օրվանից, երբ առաջին անգամ զգացել է իր հոգևոր կոչումը և ընդգծել է, որ չի փոշմանում անցած ճանապարհի համար:
«Ես չեմ փոշմանում այդ մասին և դա այն պատճառով չէ, որ ես ինձ զգում եմ որպես Տարզան և լի ֆիզիկական ուժ ունեմ ճանապարհը շարունակելու համար»,- նշել է պոնտիֆիկոսը՝ առաջացնելով հավաքվածների ծիծաղը:
«Ոչ, ես չեմ փոշմանել այդ մասին, քանի որ միշտ, անգամ ամենածանր ժամանակներում, թուլության պահերին,երբ ես կրել եմ անհաջողություններ, ես բարձրացրել եմ իմ հայացքը Հիսուսին և վստահել եմ նրան: Նա չի լքել ինձ և հավատարիմ ուղեկից է»,- ավելացրել է Ֆրանցիսկոսը: