Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 8-ին Երևանի ժամանակով 21:00-ին կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի վիճակահանությունը։
ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:
A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:
Առաջին զամբյուղ․ Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Երկրորդ զամբյուղ․ Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ
Երրորդ զամբյուղ․ Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս
Չորրորդ զամբյուղ․ Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում: